Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Սա Հայոց ցեղասպանության փաստը ժխտողականության ճանապարհով տանելու փորձ է

Սա Հայոց ցեղասպանության փաստը ժխտողականության ճանապարհով տանելու փորձ է
26.01.2025 | 16:26

Արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը հանրային քննարկման առարկա է դարձնում Հայոց ցեղասպանության փաստը՝ Սփյուռքի ներկայացուցիչների և տեսախցիկների առջև հայտարարելով. «Մենք Հայոց ցեղասպանությանն էլ պետք ա վերադառնանք։ Մենք պետք ա հասկանանք, թե ի՞նչ ա տեղի ունեցել և ինչո՞ւ է տեղի ունեցել։ Եվ ինչպես ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք դա ընկալել։ Ո՞նց ա եղել, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել և ոնց ա, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել ա»:

Սա Հայոց ցեղասպանության փաստը հայոց մեջ ժխտողականության արմատներ գցելու և ժխտողականության ճանապարհով տանելու փորձ է տվյալ ՀՀ քաղաքացու և ՀՀ երկրի ղեկավար հանդես եկող անձնավորության կողմից։ Նրանք, ովքեր այսքանից հետո նստելու են այս անձնավորության առջև և խելոք լսելու ու չեն կանխելու համապատասխան լեզվաշարժությունները՝ ուրեմն բարոյականության ու արժանապատվության լրջագույն խնդիր ունեն։

Հիշեցնեմ, որ Իսրայելում Հոլոքոսթի փաստի շուրջ նման ձևակերպումները օրենքով քրեորեն պատժելի են։ Դա հանրահայտ The Israel Denial of Holocaust (Prohibition) Law 5746-1986․ Հայոց ցեղասպանության փաստի բացահայտ ժխտման կամ փաստի ժխտողականության տարրեր պարունակող հայտարարությունների, հրապարակումների կամ իբր «քննադատական մտածելակերպի արտահայտման» սոուսի տակ ներկայացվող մարդկության դեմ հանցագործության ազգային և միջազգային ընկալման դեմ նման դեստրուկտիվ տենդենցները պիտի ոչ միայն համարվեն անբարոյականության դրսևորում, այլ նաև քրեորեն պատժելի լինեն Հայաստանի Հանրապետությունում, համարվեն հանցակցություն։

Ուստի ես՝ ՀՀ քաղաքացի Էդուարդ Աբրահամյանս, պահանջում եմ նմանատիպ օրենքի ընդունում ՀՀ Ազգային ժողովից և ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից։ Ուրախ կլինեմ, եթե ինձ միանան այլ քաղաքացիներ ևս, իսկ մամուլի ներկայացուցիչները և քաղաքական գործիչները բարձրացնեն այս հարցը օրենսդիր մարմնի ներկայացուցիչների առջև։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 9853

Մեկնաբանություններ